չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Իրանը Սպահանի զինամթերքի գործարանի վրա ԱԹՍ-ով հարձակման համար մեղադրում է Իսրայելին

Իրանը Սպահանի զինամթերքի գործարանի վրա ԱԹՍ-ով հարձակման համար մեղադրում է Իսրայելին

Իրանն Իսրայելին է մեղադրել Սպահան քաղաքի ռազմական օբյեկտի վրա անօդաչու թռչող սարքով հարձակման փորձի համար, տեղեկացնում է BBC-ն:

Նշվում է, որ ՄԱԿ-ում Իրանի դեսպանն ասել է, որ բացահայտումները ցույց են տալիս, որ Իսրայելը պատասխանատու է այդ ագրեսիայի փորձի համար: Նա նաև ասել է, որ Իրանն իրեն իրավունք է վերապահում վճռականորեն պատասխանել Իսրայելի ցանկացած սպառնալիքի կամ անօրինական գործողության:

Իսրայելը ոչ հաստատել, ոչ հերքել է հարձակման հետևում կանգնած լինելը :

Սպահանում հունվարի 28-ին անօդաչու թռչող սարքերով հարձակում էր իրագործվել իրանական զինամթերքի գործարանի վրա։ Իրանի հակաօդային պաշտպանության համակարգը խոցել էր ԱԹՍ-ները։

 

  • Կիսվել: