երկուշաբթի, մայիս 12
12 / 5 / 2025
Իրանը շարունակում է բաց պահել իր սահմանները Ադրբեջանի քաղաքացիների համար

Իրանը շարունակում է բաց պահել իր սահմանները Ադրբեջանի քաղաքացիների համար

Իրանը շարունակում է բաց պահել իր սահմանները Ադրբեջանի քաղաքացիների համար. այս մասին ասված է Ադրբեջանում Իրանի դեսպանատան հայտարարության մեջ։

Հաշվի առնելով ադրբեջանցիների բազմաթիվ դիմումները՝ կապված օդանավակայանում Իրանի քաղաքացիներին վիզաների տրամադրումը դադարեցնելու Բաքվի որոշման հետ, դեսպանությունը տեղեկացրեց, որ Իսլամական Հանրապետությունը շարունակում է բաց պահել իր ցամաքային և օդային սահմանները «ադրբեջանցի եղբայրների» համար։ Նաև շարունակում է գործել վիզային ռեժիմի վերացման մասին օրենքը։

Հիշեցնենք, որ հունիսի 23-ից Ադրբեջանը դադարեցրել է իրանցիներին վիզաների տրամադրումը օդանավակայաններում։ Հարևան երկիր մեկնելու համար Իրանի քաղաքացիները պետք է նախապես վիզա ստանան Ադրբեջանի Հանրապետության հյուպատոսությունում։

  • Կիսվել: