շաբաթ, հունիս 1
1 / 6 / 2024
Իրանը շարունակում է աշխատել «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի նախագծի իրականացման ուղղությամբ. Ջալալի

Իրանը շարունակում է աշխատել «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի նախագծի իրականացման ուղղությամբ. Ջալալի

Իրանը շարունակում է աշխատել ՛՛Հյուսիս-Հարավ՛՛ միջազգային տրանսպորտային միջանցքի նախագծի իրականացման ուղղությամբ: Այս մասին ՛՛Ռուսաստանի, Ադրբեջանի և Իրանի համագործակցություն՛՛ խորագրով միջազգային կլոր սեղանի ժամանակ ասել է ՌԴ-ում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին, տեղեկացնում է Вестник Кавказа-ն:

Նա, մասնավորապես, նշել է. ՛՛Մենք ակտիվորեն աշխատում ենք ՛՛Հյուսիս-Հարավ՛՛ միջանցքի նախագծի շուրջ գործընկերների՝ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հնդկաստանի հետ՛՛

Նախագծի վերաբերյալ համաձայնագիր ստորագրելուց հետո, դեսպանի խոսքով, ավելի քան 20 տարի է անցել, և այժմ Իրանը հավատարիմ է դրա իրականացմանը, ինչի համար անհրաժեշտ է ավարտին հասցնել ՛՛Ռեշտ-Աստարա՛՛ երկաթուղու կառուցումը:

 

  • Կիսվել: