երեքշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2025
Իրանը սատարում է սիրիական ճգնաժամի քաղաքական լուծմանը

Իրանը սատարում է սիրիական ճգնաժամի քաղաքական լուծմանը

Սիրիայի հարցով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցչի հետ հանդիպմանը, ԻԻՀ ԱԳ նախարարի քաղաքական հարցերով ավագ օգնականն ասել է, որ Թեհրանն աջակցում է սիրիական ճգնաժամի քաղաքական լուծմանը, գրում է parstoday.com-ը:  

Քաղաքական հարցերով ԻԻՀ ԱԳ նախարարի ավագ օգնական Ալի Ասղար Խաջին, Ժնևում Սիրիայի հարցով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Գիր Պեդերսենի հետ հանդիպման ժամանակ ընդգծել   Իսլամական հանրապետության աջակցությունը սիրիական ճգնաժամի քաղաքական լուծմանը և սահմանադրական հանձնաժողովի բանակցությունների շարունակությանը: 

Նշելով, որ Միացյալ Նահանգները երբեք դրական դեր չի խաղացել Սիրիայում և խորացրել է ճգնաժամը, Խաջին հավելել է. «Ամերիկացիները տարածաշրջանում  սատարում են ԻԼԻՊ-ին և Սիոնիստական ​​ռեժիմին, իսկ եվրոպացիները, որ միշտ աջակցում են Վաշինգտոնին, այժմ  փորձում են հեռանալ ԱՄՆ-ից»:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչը նաև բարձր է գնահատել Իրանի դերը Սիրիայի սահմանադրական կոմիտեին աջակցելու գործում և գոհունակություն է հայտնել բանակցությունների արդյունքից:

  • Կիսվել: