չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Իրանը, Ռուսաստանը, Ղազախստանը և Թուրքմենստանը պատրաստում են Հյուսիս-Հարավ միջանցքի ճանապարհային քարտեզը

Իրանը, Ռուսաստանը, Ղազախստանը և Թուրքմենստանը պատրաստում են Հյուսիս-Հարավ միջանցքի ճանապարհային քարտեզը

Ղազախստանի վարչապետը հայտարարել է, որ այս երկիրը Իրանի, Ռուսաստանի և Թուրքմենստանի հետ համագործակցությամբ պատրաստել է Հյուսիս-Հարավ միջազգային տրանսպորտային միջանցքի ճանապարհային քարտեզը, գրում է parstoday.ir-ը:

Ալիխան Իսմայիլովն այսօր՝ շաբաթ օրը, ասել է, որ Աստանան միաժամանակ միջոցներ է ձեռնարկում Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքի կարողությունները մեծացնելու ուղղությամբ, և այդ երթուղու զարգացման համար Իրանի, Թուրքմենստանի և Ռուսաստանի հետ համատեղ պատրաստվել  է ճանապարհային քարտեզ։

Չնշելով այլ մանրամասներ, Ալիխան Իսմաիլովն ասել է, որ մինչև 2027 թվականն այս միջանցքի թողունակությունը 10-ից կհասնի 15 միլիոն տոննայի։

Ղազախստանի վարչապետը նշել է, որ առանձնահատուկ նշանակություն ունի նաև Ղազախստան-Թուրքմենստան-Իրան երկաթգիծը, և այս ճանապարհով դեպի Իրան ավելի քան 5,1 մլն տոննա բեռների փոխադրմամբ բեռնափոխադրուրմների ծավալը աճել է 9%-ով։

Հյուսիս-Հարավ միջանցքը ներառում է երկու ցամաքային-երկաթուղային երթուղիներ՝ Կասպից ծովի արևելքում և արևմուտքում, ինչպես նաև ցամաքային-ծովային երթուղին` Ռուսաստան-Կասպից ծով–Իրան ուղղությամբ:

  • Կիսվել: