Իրանը Ռուսաստանին կոչ է արել լրջորեն աջակցել Հյուսիս-Հարավ միջանցքի նախագծին
Իրանի էկոնոմիկայի նախարարը ՌԴ նախագահի օգնականի հետ հանդիպմանն ասել է․- Ակնկալում ենք, որ Ռուսաստանը լրջորեն կաջակցի Հյուսիս-Հարավ միջանցքի նախագծին, գրում է parstoday.ir-ը:
Իրանի էկոնոմիկայի նախարար Աբդոլնասեր Հեմմաթին Ռուսաստանի Դաշնության նախագահի օգնական Իգոր Լևիտինի հետ հանդիպման ժամանակ, ընդգծել է Հյուսիս-Հարավ միջանցքի նախագծի հնարավորինս շուտ իրականացումը` որպես առևտրային համագործակցության ամրապնդման հարմար տարանցիկ ճանապարհ:
Հեմմաթին հավելել է. «ԻԻՀ կառավարությունն աջակցում է այլ երկրների ներդրումներին այս ուղղությամբ և պատրաստ է նպաստել այլ երկրների մասնակցությանը այս նախագծին՝ տրամադրելով հատուկ ներդրումային հնարավորություններ»։
Իրանի էկոնոմիկայի նախարարը ընգծեց. «Մենք ակնկալում ենք, որ Ռուսաստանը լրջորեն կաջակցի «Հյուսիս-Հարավ» միջանցքի նախագծին»:
Հեմմաթին այնուհետև հույս է հայտնել Իրանում ռուսական ներդրումների ընդլայնման առնչությամբ, հատկապես նավթային և լոգիստիկ և տարանցիկ ենթակառուցվածքային նախագծերում։
Ռուսաստանի նախագահի ավագ օգնական Իգոր Լևիտինը հայտարարելով այս երկրի նախագահի կողմից Ռաշտ - Աստարա նախագծի իրականացման համար միջոցներ հատկացնելու մասին, ասաց. «Բեռների քանակը, որոնք կարող են տեղափոխվել այս նախագծի գտնվելու վայրից, կազմում է ավելի քան 15 միլիոն տոննա, որը կարող է հասնել մինչև 30 և 50 միլիոն տոննա»։
Լևիտինը նաև հայտարարեց ՌԴ նախագահի հատուկ հրամանը՝ «Հյուսիս-Հարավ միշանցքի» նախագիծը հնարավորինս արագ իրականացնելու վերաբերյալ և ասաց. «Ըստ կարգադրության՝ այս նախագծի իրականացումը սկսվել է, և այն իրականացնում է Ռուսաստանի «ՎՏԲ» բանկը»։
Ռուսաստանի նախագահի ավագ օգնականը նաև ընդգծեց. «Ներկայումս ավարտված է Հյուսիս-Հարավ միջանցքի նախագծի առաջին մասը (տեխնիկական մասը), և մենք պետք է համաձայնեցնենք էկոնոմիկայի նախարարության հետ՝ գործադրման փուլը սկսելու համար»։