կիրակի, մայիս 25
25 / 5 / 2025
Իրանը փորձարկել է «Գազա» ԱԹՍ-ն, որը կարող է միաժամանակ 13 ռումբ կրել

Իրանը փորձարկել է «Գազա» ԱԹՍ-ն, որը կարող է միաժամանակ 13 ռումբ կրել

ԻՀՊԿ ուժերի կողմից կառուցված «Գազա» ԱԹՍ-ն անցել է հաջող փորձարկում և կարող է կիրառվել հետախուզական ու մարտական առաջադրանքների համար։ 

Parstoday-ը գրում է, որ «Գազա» անօդաչու թռչող սարքն ունի թևերի 21 մ  բացվածք և կարող է տեղափոխել 500 կիլոգրամ  բեռ։
 
ԻՀՊԿ  հրամանատար գեներալ Ամիր Ալի Հաջիզադեն նշել է, որ ԱԹՍ-ն կարող է միաժամանակ 13 ռումբ կրել։ «Գազա» անօդաչու թռչող սարքի թռիչքի տևողությունը 35 ժամ է՝ ժամում 350 կիլոմետր արագությամբ:
 
«Շահեդ 129» ԱԹՍ-ի համեմատ, որն ԻՀՊԿ ամենակարևոր և ամենաշատ կիրառվող անօդաչու թռչող սարքերից է, «Գազա»-ն ունի ավելի շատ հնարավորություններ:

  • Կիսվել: