շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Իրանը պատժամիջոցներ կսահմանի՝ ի պատասխան Եվրամիության սահմանափակող միջոցների

Իրանը պատժամիջոցներ կսահմանի՝ ի պատասխան Եվրամիության սահմանափակող միջոցների

Իրանի իշխանությունները կսահմանեն իրենց պատժամիջոցներն՝ ի պատասխան Թեհրանի դեմ Եվրամիության ընդունած սահմանափակող միջոցների։ Այս մասին հաղորդում է Իրանի արտաքին գործերի նախարարության՝ Twitter-ում տարածած հաղորդագրությունը։

«Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակն արձագանքել է Իրանի որոշ քաղաքացիների և իրանական ընկերությունների դեմ Եվրամիության վերջին պատժամիջոցներին։ (Նասեր) Քանաանին ասել է, որ Իրանի Իսլամական  Հանրապետությունը շուտով կհայտարարի հակապատժամիջոցների ցուցակի մասին՝ ի պատասխան Միության կողմից սահմանված վերջին արգելքների», - ասված է տեքստում:

 

Փետրվարի 20-ին  ԵՄ խորհուրդը նոր պատժամիջոցներ Է սահմանել Իրանի դեմ՝ երկրում մարդու իրավունքների ենթադրյալ խախտումների պատճառով՝ սև ցուցակում ներառելով ևս 32 ֆիզիկական անձանց և 2 կազմակերպություններ:

Ինչպես փետրվարի 15-ին տեղեկացրել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը, ԵՄ-ն մտադիր է նաև փետրվարի 24-ին առանձին պատժամիջոցներ սահմանել Իսլամական Հանրապետության դեմ՝ հակառուսական սահմանափակող միջոցների 10-րդ փաթեթի շրջանակներում։ Դրանում ներառվելու են իրավաբանական և ֆիզիկական անձինք, որոնք, ԵՄ-ի կարծիքով, առնչություն ունեն Ռուսաստանին իրանական ռազմական մատակարարումների հետ:

  • Կիսվել: