Իրանը պատրաստ է պաշտպանել իրեն ցանկացած սպառնալիքից. Արաղչի
Թեհրանը պատրաստ է պաշտպանել իրեն ցանկացած ոտնձգությունից և սպառնալիքից, հայտարարել է Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին:
«Մեր ողջ ռազմական ներուժը պատրաստված է երկրի պաշտպանության համար, մենք մտադիր չենք սպառնալիք դառնալ մեզ շրջապատող տարածաշրջանի համար, բայց վճռականորեն կպաշտպանենք մեզ ցանկացած սպառնալիքի եւ ցանկացած ոտնձգության դեպքում», - ասել է նա Մոսկվայում Իրանի դեսպանատան ընդունելության ժամանակ։
Իրանցի նախարարն այդ մասին հայտարարել է Իրանի և ԱՄՆ-ի միջև իրանական միջուկային ծրագրի շուրջ անուղղակի բանակցությունների երկրորդ փուլի, ինչպես նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունների ֆոնին, թե գործարքի բացակայության դեպքում Իրանը պետք է սպասի «նախկինում չտեսնված ռմբակոծությունների»: