շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Իրանը պատրաստ է երկխոսել հարևանների հետ

Իրանը պատրաստ է երկխոսել հարևանների հետ

Իրանը  տարածաշրջանում անվտանգության ու կայունության վերականգնման համար պատրաստ է երկխոսել հարևանների հետ։ Այս մասին հայտարարել  Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը։

«Իրանը բաց է մնում իր հարեւանների հետ երկխոսության համար, եւ մենք հայտարարում ենք տարածաշրջանի շահերին համապատասխանող ցանկացած լրացուցիչ աշխատանքի մասնակցելու մեր պատրաստակամության մասին»,- գրել է Իրանի ԱԳ նախարարը իր թվիթերի միկրոբլոգում։

Նա նաև նշել է, որ ողջունում է տարածաշրջանի ժողովուրդների հույսերը վերածնող, կայունություն և բարգավաճում  բերող ցանկացած քայլ։

 

  • Կիսվել: