շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Իրանը մինչև վերջնական հաղթանակ կմնա Սիրիայի ժողովրդի ու կառավարության կողքին. Ռոհանի

Իրանը մինչև վերջնական հաղթանակ կմնա Սիրիայի ժողովրդի ու կառավարության կողքին. Ռոհանի

Իրանի նախագահն ասել է.«Իրանը շարունակելու է աջակցել իր ռազմավարական դաշնակից Սիրիայի ժողովրդին ու կառավարությանը և մինչև վերջնական հաղթանակ կմնա նրանց կողքին», գրում է parstoday.com-ը:

Երեքշաբթի օրը, Թեհրանում Սիրիայի ԱԳ նախարար Ֆեյսալ Մեղդադի հետ հանդիպման ժամանակ, Իրանի նախագահ Հասան Ռոհանին հայտարարել է.«Օկուպանտ սիոնիստներին ու ահաբեկիչներին դիմակայելն Իրանի ու Սիրիայի ժողովրդի ընդհանուր նպատակն է»:

Անդրադառնալով նահատակներ Սուլեյմանիի ու Ֆախրիզադեի սպանություններին, Ռոհանին ասել է.«Սուլեյմանիի սպանությամբ թշնամին վրեժ լուծեց ոչ միայն Իրանի ժողովրդի այլ նաև տարածաշրջանի ժողովուրդների դիմադրությունից: Իսկ նահատակ Ֆախրիզադեի սպանությամբ նրանք ցանկանում էին վրեժ լուծել գիտության ու տեխնոլոգիայի առաջադիմության համար»:

Ֆեյսալ Մեղդադը Թեհրանի ու Դամասկոսի հարաբերությունը համարել է աշխարհի ամենաարժեքավոր ու ամենապատվավոր քաղաքական հարաբերությունը և ցավակցելով նահատակ Ֆախրիզադեյի ու գեներալ Սուլեյմանիի նահատակության կապակցությամբ, ասել է. «Նրանք, ովքեր այսպիսի հանցանքներ են գործում, չգիտեն, որ այս նահատակների արյան հեղումը, հաղթանակի հասնելու հարցում առավել վճռական է դարձնում տարածաշրջանի ժողովուրդներին»:

  • Կիսվել: