շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Իրանը մարդասիրական օգնություն է ուղարկել Լիբանան

Իրանը մարդասիրական օգնություն է ուղարկել Լիբանան

ԻԻՀ Կարմի մահիկի կազմակերպության մարդկասիրական առաջին բեռնվածքն ուղարկվել է Լիբանան, գրում է parstoday.com-ը:

Այդ մասին հայտարարել է Իրանի Կարմիր մահիկի կազմակերպության ղեկավար Քարիմ Հեմմաթին: Նա ասել է. «Բենռվածքը պարունակում է ավելի քան 15 տոննա դեղագործական իրեր և բժշկական սարքավորումներ, որոնք արժեն 150,000 ԱՄՆ դոլար և 55 տոննա տարբեր սննդամթերք ու դաշտային հիվանդանոց: Մենք Բեյրութ ենք գորևծուղել նաև 30 հոգանոց բժշկական խումբ»:

Նա հավելել է, որ անհրաժեշտության դեպքում, Իրանը պատրաստ է իր հիվանդանոցներում օգնություն ցուցաբերել վիրավորներին, հավելելով, որ առաջիկա օրերին անհրաժեշտության դեպքում, Իրանը կրկին պատրաստ է հումանիտար օգնություն տրամադրել Լիբանանին:

Ավելի վաղ, Լիբանանի կարմիր խաչի ղեկավար Ժորժ Քեթթանեն, Իրանի Կարմիր մահիկի կազմակերպության տնօրեին հետ հեռախոսազրույցում հայտարարել էր, որ Բեյրութն ունի Իրանի մարդասիրական օգնության կարիքը, որպեսզի կարողանա օգնություն ցուցաբերել պայթյունից տուժածներին:

  • Կիսվել: