ուրբաթ, սեպտեմբեր 13
13 / 9 / 2024
Իրանը կարող է առաջիկա օրերին կամ ժամերին Իսրայելին պատասխան հարվածի որոշում կայացնել․ Աբաս

Իրանը կարող է առաջիկա օրերին կամ ժամերին Իսրայելին պատասխան հարվածի որոշում կայացնել․ Աբաս

Իրանը կարող է առաջիկա ժամերին Իսրայելին հարվածելու որոշում կայացնել՝ ի պատասխան պաղեստինյան «ՀԱՄԱՍ» շարժման քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեի սպանության: Այս մասին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման արդյունքներով ՏԱՍՍ-ի հետ զրույցում հայտարարել է Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասը՝ հավելլով, որ ․ Պաղեստինը պատերազմ չի ցանկանում։

«Որոշումը կարող է կայացվել առաջիկա օրերի կամ նույնիսկ առաջիկա մի քանի ժամվա ընթացքում։ Առաջին հերթին մենք՝ պաղեստինցիներս, դեմ ենք պատերազմին։ Մենք 2023-ի հոկտեմբերին պաշտոնապես հայտարարեցինք, որ դեմ եք պատերազմին և խաղաղ բնակիչների, կանանց, երեխաների սպանությանը։ Մենք չենք կարող կանխագուշակել, թե ինչ տեղի կունենա, սակայն կարող ենք հուսալ, որ իրավիճակի լարում, պատերազմ չի լինի, որի հետևանքները դժվար է գնահատել»,-նշել է նա:

  • Կիսվել: