կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Իրանը «կարմիր ծանուցագիր է» խնդրել Ինտերպոլից՝ Ղասեմ Սոլեյմանիի սպանությունը կատարողների համար

Իրանը «կարմիր ծանուցագիր է» խնդրել Ինտերպոլից՝ Ղասեմ Սոլեյմանիի սպանությունը կատարողների համար

Իրանը Ինտերպոլին խնդրել է «կարմիր ծանուցում ներկայացնել» ԱՄՆ 48 պաշտոնյաների, այդ թվում՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին, ովքեր մասնակցել են ԱՄՆ հարձակմանը և ԻՀՊԿ-ի Ղոդս ստորաբաժանման նահատակ գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանությանը, գրում է parstoday.com-ը:

Իրանի դատական ​​իշխանության խոսնակ Ղոլամհոսեյն Էսմայիլին Թեհրանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է, որ Իրանը հանցագործությունը հետաքննելու հարցում համագործակցել է տարածաշրջանի վեց երկրների, հատկապես ՝ Իրաքի հետ:

«Այս սպանության մեջ բացահայտվել է 48 մարդու, այդ թվում՝ ԱՄՆ նախագահի՝ որպես գլխավոր հանցագործի, Պենտագոնի հրամանատարների, այլ պաշտոնատար անձանց և տարածաշրջանում ամերիկացի զինվորների դերը»,-ասաց նա:

Թրամփը խոստովանեց, որ ինքը անձամբ է հրահանգել նահատակ Սոլեյմանիի սպանությունը:

 

  • Կիսվել: