Իրանը հրթիռային զորավարժություններ կանցկացնի ծովում
Իրանի ռազմածովային ուժերը վաղը հրթիռային վարժանքներ կիրականացնեն, հայտնում է parstoday.ir-ը:
Զորավարժությունները տեղի կունենան Հնդկական օվկիանոսի հյուսիսային մասում և Օմանի ծովում, որին կմասնակցեն ռազմանավեր, սուզանավեր, թռչող սարքեր, առափնյա և ծովային հրթիռային ուժեր, ինչպես նաև ռադիոէլեկտրոնային պայքարի համակարգեր:


