Իրանը համաձայնեց մեզ համար կատարյալ գործարքի, որից հետո ԱԹՍ արձակեց նավի ուղղությամբ. Թրամփ
Իրանի ներկայացուցիչները համաձայնել են ամերիկյան իշխանությունների համար կատարյալ գործարքի, սակայն արդեն մեկ ժամ անց հարվածել են Հորմուզի նեղուցում գտնվող նավին։ Այս մասին NBC News հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
Նա, մասնավորապես, նշել է. «Նրանք երեկ համաձայնեցին մեզ համար կատարյալ գործարքի: Նրանք զիջեցին ամեն ինչում: Դրանից հետո նրանք լքեցին սենյակը և մեկ ժամվա ընթացքում անօդաչու թռչող սարք արձակեցին նավի ուղղությամբ»:
ԱՄՆ նախագահը նաև ասել է, որ Հորմուզի նեղուցը բաց է մնում նավագնացության համար։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը նախազգուշական կրակոցներ էր արձակել այն նավի ուղղությամբ, որը փորձում էր հատել Հորմուզի նեղուցը չարտոնված երթուղով։ Միջադեպի կապակցությամբ Հորմուզի նեղուցը փակ է մինչև հետագա ծանուցումը, հայտարարել են ԻՀՊԿ-ում։



