ուրբաթ, հունիս 5
5 / 6 / 2026
Իրանը հակամարտության սկզբում անմիջական սպառնալիք էր ԱՄՆ-ի համար. ԿՀՎ տնօրեն

Իրանը հակամարտության սկզբում անմիջական սպառնալիք էր ԱՄՆ-ի համար. ԿՀՎ տնօրեն

Իրանը վաղուց սպառնալիք է ներկայացրել Միացյալ Նահանգների համար և «անմիջական սպառնալիք» է եղել հակամարտության սկզբում: Այս մասին ԱՄՆ Սենատի լսումների ժամանակ հայտարարել է ԱՄՆ Կենտրոնական հետախուզական գործակալության (ԿՀՎ) տնօրեն Ջոն Ռետքլիֆը, տեղեկացնում է Reuters-ը։

Նա, մասնավորապես, նշել է. «Ես կարծում եմ, որ Իրանը երկար ժամանակ մշտական սպառնալիք է եղել Միացյալ Նահանգների համար և այդ պահին անմիջական սպառնալիք է ներկայացրել»:

Հաղորդվում է նաև, որ պաշտոնյան ընդգծել է, որ հետախուզական տվյալները ցույց են տալիս, որ Թեհրանը չի հրաժարվել իր միջուկային ծրագիրը և բալիստիկ հրթիռների հնարավորությունները զարգացնելու ցանկությունից, որոնք կարող են սպառնալ ԱՄՆ ռազմական կայանքներին և տարածաշրջանում ամերիկյան շահերին։

  • Կիսվել: