ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Իրանը և Վրաստանը բանակցություններ են վարում Պարսից ծոց-Սև ծով միջանցքի ստեղծման շուրջ

Իրանը և Վրաստանը բանակցություններ են վարում Պարսից ծոց-Սև ծով միջանցքի ստեղծման շուրջ

Իրանի ավտոմոբիլային ճանապարհների կազմակերպության տարանցիկ հարցերով զբաղվող գրասենյակի գլխավոր տնօրենը հայտնել է Պարսից ծոց-Սև ծով միջանցքի ստեղծման շուրջ Իրանի և Վրաստանի միջև ընթացող բանակցությունների մասին, գրում է parstoday.com-ը:

Անդրադառնալով Թեհրան-Թբիլիսի միջազգային ավտոմոբիլային տրանսպորտի համաձայնագրի կնքման երեք տասնամյակի պատմությանը՝ Հեդայաթին այն տարածաշրջանային տրանսպորտի ոլորտում համագործակցության հաջող մոդել է անվանել` նշելով, որ ավտոմոբիլային տրանսպորտի ոլորտում համագործակցության վերաբերյալ կանոնավոր հանդիպումների անցկացումը քայլ է առաջ՝ երկկողմ և բազմակողմ պոտենցիալ հնարավորություններ գտնելու համար:

Բազմակողմ համագործակցության վերաբերյալ Հեդայաթին ասել է. «Քննարկվել են կոնվենցիաներին և տրանսպորտային միություններին միմյանց անդամակցությանը փոխադարձ աջակցություն ցուցաբերելու և Իրանի, Վրաստանի, Բուլղարիայի, Հունաստանի, Հայաստանի և Ադրբեջանի վեցակողմ գագաթնաժողովի առաջիկա հանդիպման հետ կապված հարցեր»:

Իրանական պատվիրակությունը վրացի պաշտոնյաների հետ բանակցություններում ընդգծել է տարածաշրջանային առևտրի և տրանսպորտային հարաբերությունների զարգացման և երկու երկրների միջև սահմանների կառավարման սեմինարների անցկացման անհրաժեշտությունը՝ միջին օղակի ղեկավարների միջև փորձի փոխանակման նպատակով:

  • Կիսվել: