շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Իրանը և Թուրքիան կարևորել են երկկողմ տնտեսական համագործակցության խոչընդոտները վերացնելու անհրաժեշտությունը

Իրանը և Թուրքիան կարևորել են երկկողմ տնտեսական համագործակցության խոչընդոտները վերացնելու անհրաժեշտությունը

Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավարը և Թուրքիայի ֆինանսների և գանձապետարանի նախարարը կարևորել են երկու երկրների տնտեսական և առևտրային համագործակցության խոչընդոտները վերացնելու անհրաժեշտությունը, գրում է parstoday.com-ը:

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավար Մահմուդ Վաեզին Թուրքիայի ֆինանսների և գանձապետարանի նոր նախարար Լոթֆի Ալվանի հետ ունեցած հեռախոսազրույցում, շնորհավորելով նրա նշանակման կապակցությամբ, հույս է հայտնել, որ Թեհրանի և Անկարայի միջև համագործակցությունը առավելծկզարանա:

Իրանի նախագահի աշխատակազմի ղեկավարն ասել է. «Համատեղ տնտեսական հանձնաժողովի ջանքերով Իրան-Թուրքիա հարաբերությունները կարող են և պետք է դառնան տարածաշրջանի երկու հարևան և բարեկամ երկրների միջև հարաբերությունների մոդել»:

Թուրքիայի ֆինանսների և գանձապետարանի նախարարը Իրանն անվանել է Թուրքիայի բարեկամ և եղբայր երկիր և երկու երկրների հարաբերությունները որակել շատ լավ և զարգացող:

Լոտֆի Ալվան ասել է. «Միջազգային իրավիճակը փոխելով` հիմք է ստեղծվել առևտրատնտեսական համագործակցության զարգացման և խորացման համար»:

Թուրքիայի ֆինանսների և գանձապետարանի նոր նախարարը հույս է հայտնել որ Իրանի և Թուրքիայի միջև առևտրա-ապրանքային հարաբերությունները շուտով կվերադառնան նախկին իրավիճակին և որ երկու երկրները կկարողանան օգտագործել համագործակցության բոլոր պոտենցիալները:

  • Կիսվել: