Իրանը և Ռուսաստանը կարևորել են միջուկային համագործակցության շարունակականությունը
Ռուսաստանում Իրանի դեսպանը և «Ռոսատոմ» պետական կորպորացիայի գլխավոր տնօրենի տեղակալը կարևորել են երկու երկրների միջև խաղաղ բնույթի միջուկային գործունեության ոլորտում համագործակցության շարունակականությունն ու ընդլայնումը, գրում է parstoday.com-ը:
Ռուսաստանում ԻԻՀ դեսպան Քազեմ Ջալալին և «Ռոսատոմ» պետական կորպորացիայի գլխավոր տնօրենի տեղակալ Նիկոլայ Սպասկին հանդիպում են ունեցել, որի ընթացքում քննարկել են երկու երկրի միջուկային համագործակցության հետ կապված հարցեր:
Ջալալին և Սպասկին ընդգծել են ՀԳՀԾ-ի նկատմամբ ԱՄՆ-ի անպատասխանատու գործողություններին և ճնշումներին դիմակայելու հարցում համագործակցության շարունակականության անհրաժեշտությունը:
«Ռոսատոմ» պետական կորպորացիան ներգրավված է եղել Բուշեհրի ատոմակայանի առաջին էներգաբլոկի կառուցման աշխատանքներին, և ներկայումս նույնպես ատոմակայանի երկրորդ և երրորդ էներգաբլոկները նույնպես կառուցվում են ռուսական կողմի մասնակցությամբ: