շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Իրանը և Ադրբեջանը երկաթուղային ոլորտում համագործակցության հուշագիր են ստորագրել

Իրանը և Ադրբեջանը երկաթուղային ոլորտում համագործակցության հուշագիր են ստորագրել

Իրանը և Ադրբեջանը երկաթուղային ոլորտում համագործակցության ընդլայնման վերաբերյալ հուշագիր են ստորագրել, գրում է parstoday.com-ը:

Հուշագիրը ստորագրել են Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարարի տեղակալ և ԻԻՀ երկաթուղային ընկերության գործադիր տնօրեն Սաիդ Ռասուլին և Ադրբեջանի երկաթուղու գործադիր տնօրեն  Ջավիդ Ղորբանովը:

Հուշագրի համաձայն, կողմերը պայմանավորվել են ընդլայնել  երկաթուղային տարանցման ոլորտում համագործակցությունը, այն հասցնելով տարեկան երկու միլիոն տոննայի:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել նաև արագացնել երկու երկրների երկաթուղային համագործակցության ընդյալնման գործընթացը:

 2020 թ., չնայած կորոնավիրուսի պանդեմիային, Իրանի ու Ադրբեջանի միջև բեռների և ապրանքների տարանցման ծավալը,  կազմել է 480 հազար տոննա:

  • Կիսվել: