հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Իրանը դեմ է լրացուցիչ արձանագրություններից դուրս ՄԱԳԱՏԷ-ի մոնիտորինգին

Իրանը դեմ է լրացուցիչ արձանագրություններից դուրս ՄԱԳԱՏԷ-ի մոնիտորինգին

Իրանի Իսլամական խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի խոսնակը հայտարարել է. «Եթե Ատոմային էներգիայի միջազգային գործակալության պաշտոնատար անձինք Թեհրան կատարելիք այցի ընթացքում ցանկանում են լրացուցիչ արձանագրություններից դուսր մոնիտորինգ իրականացնել, ապա պետք է իմանան, որ քանի որ Արևմտյան կողմեը չեն հարգել ՀԳՀԾ-ի համաձայնությունը, Իրանը տեղեկություններ չի տրամադրելու նրանց», գրում է parstoday.com-ը: 

Երկուշաբթի օրը, Մահմուդ Աբբասզադե Մեշկինին ասել է. «Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գերատեսչի տեղակալի Թեհրան կատարելիք այցի ընթացքում ընդունված ցանկացած որոշում պետք է համապատասխանի Իրանի իսլամական խորհրդարանի կարծիքին»:

Իրանի Իսլամական Հանրապետությունը 2021 թ. փետրվարի 23-ին, Իսլամական խորհրդարանի կողմից հաստատված «Պատժամիջոցները վերացնելու և Իրանի ժողովրդի շահերը պաշտպանելու ռազմավարական քայլ» օրենքի 6-րդ հոդվածի համաձայն, կասեցրեց լրացուցիչ արձանագրություններից դուրս միջուկային համալիրներում իրականացվող մոնիտորինգը և լրացուցիչ արձանագրությունների կամավոր իրականացումը»:

Իրանը և ՄԱԳԱՏԷ-ն պայմանավորվել են նախքան լրացուցիչ արձանագրության կամավոր կատարումը կասեցնելը, երեք ամիս շարունակ պահել ութ օբյեկտներում կամ շենքերում տեղադրված տեսախցիկների գրանցած տեղեկությունները, և կողմերի միջև համաձայնություն չկայանալու դեպքում, ջնջել տեսախցիկների տեղեկությունները:

 

  • Կիսվել: