երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Իրանը չի կարողանա զսպել Իսրայելին․ Գալանտ

Իրանը չի կարողանա զսպել Իսրայելին․ Գալանտ

Իրանը ձախողել է իր հրթիռային հարձակումը և չի կարողանա հետ պահել հրեական պետությանը: Այս մասին հայտարարել է Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն։

Նա, մասնավորապես, ասել է. «Իրանցիները ձախողվել են իրենց հարձակման մեջ և չեն կարողանա զսպել Իսրայելին։

Իրանցիները ագրեսիվ հարձակվեցին մեզ վրա՝ ավելի քան 500 զենքով, բայց ոչ մի անօդաչու թռչող սարք կամ թեւավոր հրթիռ չհասավ Իսրայել, և արձակված 100 բալիստիկ հրթիռներից չորսը վայրէջք կատարեցին Իսրայելում։

Սա միջազգային գործընկերների հետ մեր նախապատրաստության արդյունքն է, ինչպես նաև Իսրայելի պաշտպանության զորքերի հնարավորությունները»։

Նախարարը վստահություն է հայտնել, որ Թեհրանին չի հաջողվի նոր «զսպման կարգավիճակ» հաստատել Իսրայել պետության համար։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Իրանը շաբաթ գիշերն իր տարածքից ավելի քան 300 հարվածային անօդաչու թռչող սարք և հրթիռ է արձակել Իսրայելի ուղղությամբ, ինչն Իսլամական Հանրապետության առաջին ուղիղ հարձակումն էր Իսրայելի վրա: Իսրայելի պաշտպանության բանակի խոսնակ Դանիել Հագարին ասել է, որ ընդհանուր առմամբ Իրանը ավելի քան 300 զինատեսակ է արձակել Իսրայելի ուղղությամբ՝ 170 անօդաչու թռչող սարք, 30 թևավոր և 120 բալիստիկ հրթիռ, և որ դրանց 99%-ը որսացել է Իսրայելի հակաօդային պաշտպանությունը:

  • Կիսվել: