երեքշաբթի, ապրիլ 22
22 / 4 / 2025
Իրանում զինվորականների խստովանությունից հետո բողոքի ցույցեր են սկսվել. տեսանյութ

Իրանում զինվորականների խստովանությունից հետո բողոքի ցույցեր են սկսվել. տեսանյութ

Թեհրանում հարյուրավոր ցուցարարներ, մասնավորապես ուսանողներ են դուրս եկել փողոց այն բանից հետո, երբ Իրանի իշխանությունները խոստովանել են ուկրաինական ինքնաթիռը հրթիռակոծելու փաստը, տեղեկացնում է Reuters-ը:

Ցուցարարները պահանջել են Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեիի հրաժարականը: Ակցիան է անցկացվում «Հրաժարականը բավարար չէ, անհրաժեշտ է դատավարություն» կարգախոսի ներքո:

Մարդիկ նաև բողոքում են ընդդեմ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի, որը ստանձնել է ինքնաթիռի  հրթիռակոծման պատասխանատվությունը:

Հիշեցնենք, որ հունվարի 8-ին Թեհրանում օդ բարձրանալուց րոպեներ անց ընկել է 176 մարդ տեղափոխող ուկրաինական ինքնաթիռը, օդանավում գտնվող բոլոր մարդիկ զոհվել են: Ուղևորների թվում եղել են Իրանի, Ուկրաինայի, Կանադայի, Գերմանիայի, Շվեդիայի, Աֆղանստանի քաղաքացիներ:

  • Կիսվել: