Իրանում շարունակում է նվազել կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը
Իրանի առողջապահության, բուժման ու բժշկական կրթության նախարարության խոսնակը նշել է. «Ցավոք, անցած 24 ժամերի ընթացքում Իրանում մահացել է Covid-19-ով վարակված 178 մարդ և այսպիով մահացածների թիվը հասել է 53 հազար 273-ի», գրում է parstoday.com-ը:
Նշելով, որ Իրանում կորնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հասել է մեկ միլիոն 145 հազար 651-ի, Սիմա Սադաթ Լարին հավելել է. «Մինչ այժմ առողջացել և հիվանդանոցներից դուրս է գրվել 865 հազար 474 հիվանդ»:
Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակով՝ COVID-19-ով հիվանդների թիվը հասել է ավելի քան 75 միլիոնի, որոնցից առնվազն մեկ միլիոն 650 հազարը մահացել է:
Անկախ բնակչության թվաքանակից, կորոնավիրուսի մահվան դեպքերի առումով Իրանն ութերորդ երկիրն է աշխարհում:
ԱՄՆ-ում, Բրազիլիայում, Հնդկաստանում, Մեքսիկայում, Իտալիայում, Բրիտանիայում և Ֆրանսիայում կորոնավիրուսով մահվան դեպքերն ավելի շատ են, քան Իրանում: