Իրանում մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 452 մարդ
Իրանում անցած 24 ժամերի ընթացքում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ավելի քան 11 հազար նոր դեպք, մահացել է 452 մարդ: Այդ մասին հայտնել է Իրանի առողջապահության, բուժման և բժշկական կրթության նախարարության խոսնակը, գրում է parstoday.com-ը:
Նշելով, որ Իրանում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հասել է 749 հազար 525-ի, Առողջապահության նախարարության խոսնակ Սիմա Սադաթ Լարին հավելել է. «Ցավոք, անցած 24-ժամերի ընթացքում կորոնավիրուսից մահացել է 452 մարդ: Վարակի բռնկումից ի վեր մահացել է 41 հազար 34 մարդ»:
Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակով՝ COVID-19-ով հիվանդների թիվը հասել է մոտ 54 միլիոնի , որոնցից առնվազն մեկ միլիոն 311 հազարը մահացել է, և ավելի քան 37 միլիոն-ը առողջացել:
ԱՄՆ-ում կորոնավիրուսով վարակակիրների թիվը հասել է ավելի քան 11 միլիոնի: Զոհվել է առնվազն 250 հազար մարդ: Վարակակիրների և մահացածների թվով ԱՄՆ-ն առաջատար է աշխարհում