2026-ի հունվար-սեպտեմբերին՝ 2025-ի նույն ժամանակահատվածի համեմատ տնտեսական ակտիվության ցուցանիշը աճել է 6,9 տոկոսով. Պապոյան
2026 թ. հունվար-սեպտեմբերին՝ 2025 թ. նույն ժամանակահատվածի համեմատ տնտեսական ակտիվության ցուցանիշը աճել է 6,9%-ով։ Այդ մասին ասված է էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի Ֆեյսբուքի էջում:
«Արդյունաբերությունը աճել է 5,8%-ով,
ծառայությունները աճել են 13%-ով,
առևտուրը աճել է 0,6%-ով,
շինարարությունը աճել է 24,9%-ով,
գյուղատնտեսությունը նվազել է 4,8%-ով»,- նշել է նա։



