երկուշաբթի, հոկտեմբեր 26
26 / 10 / 2026
Ադրբեջանի և Հայաստանի միջև կայուն խաղաղության հասնելը տնտեսական հնարավորություններ կբացի. Նիդերլանդների ԱԳ նախարար

Ադրբեջանի և Հայաստանի միջև կայուն խաղաղության հասնելը տնտեսական հնարավորություններ կբացի. Նիդերլանդների ԱԳ նախարար

Ադրբեջանի և Հայաստանի միջև կայուն խաղաղության հասնելը տնտեսական հնարավորություններ կբացի: Այս մասին հայտարարել է Նիդերլանդների Թագավորության արտաքին գործերի նախարար Թոմ Բերենդսենը՝ Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ:

Նախարարը նշել է, որ Նիդերլանդները աջակցում են այս ոլորտում վստահության ամրապնդմանը:

«Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ գործընթացում երկու երկրներն էլ պետք է պրագմատիկ քայլեր ձեռնարկեն: Կայուն խաղաղության հասնելը նոր տնտեսական հնարավորություններ կբացի տարածաշրջանում»,- ասել է Բերենդսենը:

  • Կիսվել: