երկուշաբթի, հոկտեմբեր 26
26 / 10 / 2026
ԱՄՆ ԶՈւ-ն պատրաստ է Իրանին մասշտաբային hարվածներ հասցնել հրամանը ստանալուց հետո 96 ժամվա ընթացքում. CNN

ԱՄՆ ԶՈւ-ն պատրաստ է Իրանին մասշտաբային hարվածներ հասցնել հրամանը ստանալուց հետո 96 ժամվա ընթացքում. CNN

Մերձավոր Արևելքում ամերիկյան զինվորականները կարող են Իրանի դեմ նոր, պոտենցիալ մասշտաբային գործողություններ սկսել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հրամանից հետո 96 ժամվա ընթացքում: Այս մասին հայտնել է CNN հեռուստաալիքը՝ հղում անելով ամերիկացի երկու պաշտոնյաների, հայտնում է ՏԱՍՍ-ը:

Նրա տվյալներով՝ տարածաշրջանում արդեն իսկ բավարար ուժեր են տեղակայված նման հարձակումներ իրականացնելու համար: Ինչպես նշել են հեռուստաալիքի զրուցակիցները, գործողությունները կարող են դուրս գալ ռադարներին, արձակման կայանքներին և արագ վերականգնման ենթակա իրանական այլ օբյեկտներին հասցվող սահմանափակ հարվածների շրջանակներից, որոնք հասցվում են այն պահից ի վեր, երբ ԱՄՆ-ն ավելի վաղ՝ 2026 թվականին, դադարեցրեց լայնամասշտաբ մարտական գործողությունները:

Նրանք ընդգծել են, որ հարցը նրանում չէ, թե արդյոք հրաման կտրվի, այլ նրանում, թե հատկապես երբ դա տեղի կունենա: Պաշտոնյաները ենթադրում են, որ դա կարող է պատահել մինչև տարեվերջ, բայց, ամենայն հավանականությամբ, ԱՄՆ-ում միջանկյալ ընտրություններից հետո, թեև վերջնական որոշում Թրամփը չի կայացրել:

CNN-ը նշում է, որ ԱՄՆ ԶՈւ Կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) և Պենտագոնն արդեն կազմել են թիրախների լայն ցանկ, որի մեջ մտնում են իրանական էներգետիկ ենթակառուցվածքները, ռազմական և միջուկային օբյեկտները: Ամերիկյան հետախուզության գնահատականներով՝ հարվածի դեպքում Իրանը և եմենյան «Անսար Ալլահ» շարժման հութի ապստամբները, հավանաբար, անմիջապես կպատասխանեն ամերիկացի զինվորականների և օբյեկտների վրա հարձակումներով ինչպես տարածաշրջանում, այնպես էլ նրա սահմաններից դուրս:

  • Կիսվել: