չորեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2025
Իրանում մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 232 մարդ

Իրանում մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 232 մարդ

Իրանում անցած 24 ժամերի ընթացքում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ավելի քան 10 հազար նոր դեպք, մահացել է 232 մարդ: Այդ մասին հայտնել է Իրանի առողջապահության, բուժման և բժշկական կրթության նախարարության խոսնակը, գրում է parstoday.com-ը:

Նշելով, որ Իրանում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հասել է մեկ միլիոն 92 հազար 617-ի,  Առողջապահության նախարարության խոսնակ Սիմա Սադաթ Լարին հավելել է. «Ցավոք, անցած 24-ժամերի ընթացքում կորոնավիրուսից մահացել է 232 մարդ: Վարակի բռնկումից ի վեր երկրում մահացել է 51  հազար 728 մարդ»:

Աշխարհում  նոր տիպի կորոնավիրուսային վարակով՝ COVID-19-ով հիվանդների  թիվը հասել է  ավելի քան 70 միլիոնի, որոնցից  առնվազն մեկ միլիոն 590 հազար  մահացել է, և ավելի քան  50 միլիոնն ապաքինվել:

  • Կիսվել: