չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Իրանում մահապատժի է ենթարկվել «անկարգությունների առաջնորդը»

Իրանում մահապատժի է ենթարկվել «անկարգությունների առաջնորդը»

Իրանում անկարգություններ հրահրելու և Իսլամական հանրապետությունը տապալելու համար լրատվամիջոցների գործունեություն իրականացնող Amad News նորությունների պորտալի ղեկավար Ռուհոլլահ Զամը մահապատժի է ենթարկվել, գրում է parstoday.com-ը:

Իրանի ռադիոհեռուստատեսության հաղորդման համաձայն, Ռուհոլլա Զամը ով իրեն համարում էր Իրանում անկարգությունների առաջնորդ, այսօր առավոտյան կախաղանի միջոցով մահապատժի Է ենթարկվել:

Ռուհոլլահ Զամը, ով գործարկելով արտերկրում գտնվող Amad News թելեգրամի ալիքը, մի քանի տարի գործիք էր դարձել արտաքին հետախուզական ծառայությունների և հակահեղափոխական խմբերի  ձեռքում և կեղծ լուրեր էր տարածում Իրանի Իսլամական Հանրապետության դեմ,  ձերբակալվել էր Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հետախուզական ծառայության կողմից:

Կեղծ լուրեր տարածելով Իրանի պաշտոնյաների մասին և փորձելով հուսահատռություն առաջացնել հանրության շրջանում, Amad News-ը փորձում էր խաբել հասարակական կարծիքը, ծառայում էր թշնամական լրտեսական ծառայություններին և փորձում նպաստել Իրանում դրանց ամրապնդմանը:  

  • Կիսվել: