Իրանում կորոնավիրուսը հաղթահարել է 328 հազար մարդ
Իրանում սեպտեմբերի 3-ի դրությամբ, կորոնավիրուսը հաղթահարել է մոտ 328 հազար մարդ: Այդ մասին հայտնել է Իրանի առողջապահության, բուժման ու բժշկական կրթության նախարարությունը, գրում է parstoday.com-ը:
Նշելով, որ Իրանում կորոնավիրուսի վարակակիրների ընդհանուր թիվը հասել է 380 հազար 746-ի, Իրանի առողջապահության նախարարության խոսնակ Սիմա Սադաթ Լարին հավելել է. «Ցավոք, անցած 24-ժամերի ընթացքում կորոնավիրուսից մահացել է 129 մարդ: Վարակի բռնկումից ի վեր մահացել է 21 հազար 926 մարդ»:
Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակով՝ COVID-19-ով հիվանդների թիվը հասել է ավելի քան 26 միլիոնի, որոնցից մոտ 867 հազարը մահացել է: