ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Իրանում կորոնավիրուսի դեպքերի անկման դրական միտումը շարունակվում է

Իրանում կորոնավիրուսի դեպքերի անկման դրական միտումը շարունակվում է

Նշելով, որ Իրանում կորոնավիրուսի դեպքերի անկման դրական միտումը շարունակվում է,Առողջապահության, բուժման և բժշկական կրթության նախարարության խոսնակն ասել է.«Անցած 24 ժամերի ընթացքում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ավելի քան 8 հազար նոր դեպք, մահացել է 221 մարդ», գրում է parstoday.com-ը:

Սիմա Սադաթ Լարին հավելել է. «Վարակի բռնկումից ի վեր երկրում մահացել է 51  հազար 949 մարդ:Մինչ այժմ 800 հազար 853 պացիենտ ապաքինվել և դուրս է գրվել հիվանդանոցներից»:

Շաբաթ օրը, կորոնավիրուսի դեմ պայքարի ազգային շտաբի նիստում, բարձր գնահատելով բուժաշխատատողների, արտադրողների, հատկապես գիտելիքահենք արտադրական ընկերությունների,զինված ուժերի և բոլոր նրանց ջանքերը, ովքեր անցած 10 ամիսների ընթացքում ներգրավված են եղել կորոնավիրուսի դեմ պայքարում, ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին կոչ է արել  ամենայն լրջությամբ  պահպանել հակահամավարակային  անվտանգության  կանոնները:

ԱՄՆ-ում COVID-19-ով վարակման հաստատված դեպքերի թիվը կազմում է ավելի քան 16 միլիոն: Զոհվել է առնվազն 302 մարդ: Միացյալ Նահանգները վարակի տարածման ցուցանիշներով աշխարհում զբաղեցնում է առաջին տեղը:

  • Կիսվել: