հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Իրանում կկառուցվի սուզանավ՝ ԻՀՊԿ ծովուժի համար

Իրանում կկառուցվի սուզանավ՝ ԻՀՊԿ ծովուժի համար

Իրանի Իսլամական Հանրապետության զինված ուժերի Պաշտպանության և աջակցության նախարարության ծովային արդյունաբերության կազմակերպության ղեկավարը հայտարարել է ԻՀՊԿ ծովուժի համար թեթև և կիսածանր սուզանավերի կառուցման մասին, գրում է parstoday.com-ը:

Ծովակալ Ամիր Ռաստեգարին, ԻՌՆԱ-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ ԻՀՊԿ ծովուժի համար նախատեսված թեթև և կիսածանր սուզանավերի կառուցումը սկսվելու է իրանական 1400 թվականից:

Ծովակալ Ամիր Ռաստեգարին հավելել է. «Մինչ օրս Իրանի Իսլամական Հանրապետության բանակի ռազմավարական նավատորմը կիրառել է ներքին արտադրված թեթև և կիսածանր, ու արտաքին արտադրված ծանր սուզանավեր:

Նրա խոսքերով. «Մենք պատրաստվում ենք 1400-ին սկսել ԻՀՊԿ նավատորմի համար թեթև և կիսածանր սուզանավերի կառուցման նախագիծը, և առաջիկա մի քանի տարիներին ԻՀՊԿ ծովուժը կհամալրվի սուզանավերով»:

 

  • Կիսվել: