երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Իրանում ԻԼԻՊ-ի ահաբեկչական գործողության խմբի պարագլուխը ձերբակալվել է

Իրանում ԻԼԻՊ-ի ահաբեկչական գործողության խմբի պարագլուխը ձերբակալվել է

Իրանի Իսլամական Հանրապետության ոստիկանության գլխավոր հրամանատարության խոսնակը հայտնել է Թեհրանի արեւմուտքում գտնվող Քարաջ քաղաքում ԻԼԻՊ խմբավորման ահաբեկչական գործողության ավագ անդամ և հրամանատարի ձերբակալության մասին, գրում է parstoday.ir-ը:

Գեներալ Սաիդ Մոնթազեր ալ-Մահդին այսօր (շաբաթ) հայտարարել է, որ Ալբորզ նահանգի Քարաջ քաղաքի Մահդաշտում ձերբակալվել է ԻԼԻՊ-ի ահաբեկչական գործողության ավագ անդամ և հրամանատար Մոհամմադ Զաքերը, որը հայտնի է Ռամեշ մականունով։

Բացատրելով այս գործողության մանրամասները՝ Իրանի ոստիկանության խոսնակն ասել է. -Այս մարդիկ երկու առանձին գործողությունների ընթացքում ձերբակալվել են անվտանգության աշխատակիցների կողմից։

Նա նշել է, որ երեք մահապարտ ահաբեկիչներ ծրագրում էին հարձակումներ իրականացնել Ֆեթրի տոնին։

Ձերբակալվել է նաև ահաբեկիչներին ուղեկցող ութ մարդ։

Ահաբեկչական այս թիմի գործողությունների և հաղորդակցության մասին լրացուցիչ տեղեկություն կտրվի հաջորդիվ։

 

  • Կիսվել: