հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Իրանում ի կատար են ածել լրտսեության մեղադրվանքով դատապարտված Ալիրեզա Աքբարիի մահապատիժը

Իրանում ի կատար են ածել լրտսեության մեղադրվանքով դատապարտված Ալիրեզա Աքբարիի մահապատիժը

Իրանում ի կատար են ածել Բրիտանիայի օգտին լրտեսելու համար դատապարտված Ալիրեզա Աքբարիի մահապատիժը:

Աքբարին Իրանի քաղաքացիությունից զատ, ուներ նաև բրիտանական անձնագիր: Լոնդոնը պնդել է, որ Ալիրեզա Աքբարիին ներկայացված մեղադրանքը շինծու է, և դրա հիմքում բացառապես քաղաքական դրդապատճառներ են: Լոնդոնը պաշտոնապես դատապարտել է Աքբարիի մահապատիժը:

«Դա մարդու իրավունքները ոտնահարող բարբարոս և անգութ ռեժիմի կողմից իրականացված ստոր արարք է»,- հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակը:

Իրանի պաշտոնական լրատվական գործակալությունը, հաղորդելով մահապատիժն ի կատար ածելու մասին լուրը, հայտնել է, թե Իրանի պատկան մարմիններն, իբր, ապացուցել են, որ Աքբարին բրիտանացի լրտես է և կարևոր գաղտնի տեղեկություններ է փոխանցել Բրիտանիային:

Իրանում ցուցադրել են մի տեսահոլովակ, որում պատկերված Աքբարին խոստովանում է, որ լրտես է և հավատացնում, թե իրեն կտտանքների չեն ենթարկել այդ խոստովանությունը կորզելու համար:

Վարչապետ Սունակը չմանրամասնելով հայտարարել է, որ այդ մահապատիժն անպատասխան չի մնա:

  • Կիսվել: