երկուշաբթի, մայիս 13
13 / 5 / 2024
Իրանում չափազանց ուշագրավ գործընթացներ են ընթանում․ իրանագետ

Իրանում չափազանց ուշագրավ գործընթացներ են ընթանում․ իրանագետ

Իրանում ընթանում են չափազանց ուշագրավ գործընթացներ՝ կապված Ատրպատականում համաթյուրքական տրամադրություներ ունեցողների դեմ պետական «փափուկ» ճնշման հետ։ Այս մասին գրում է իրանաետ Վարդան Ոսկանյանը, ապա շարունակում․

«Մասնավորապես, իրանական անվտանգության ծառայությունների կողմից այս օրերին ձերբակալվել և Թեհրան է տեղափոխվել Արևմտյան Ատրպատական նահանգի կենտրոն Ուրմիա քաղաքի քաղաքապետ Մոհամմադ Հազրաթփուրը։

Թեև ձերբակալության պաշտոնական վարկածում խոսվում է կաշառառության գործի մասին, սակայն Իրանի ամեներկարամյա քաղաքապետերից այս մեկը 2019թ․ աչքի էր ընկել տեղային ազգայնական սկանդալում, երբ քաղաքապետարանի պաշտոնական նիստի ժամանակ խոսել էր ատրպատականյան թյուրքերենով, ինչի պատճառով լեզվակռիվ էր տեղի ունեցել Իրանի պետական լեզուն՝ պարսկերենը, նրանից գործածել պահանջած Ուրմիա քաղաքի Իսլամական խորհրդի քուրդ անդամի հետ»։

  • Կիսվել: