Իրանում ցամաքային գործողությունը կարող է ԱՄՆ-ի համար նոր Վիետնամ դառնալ. Մեդվեդև
ԱՄՆ-ի ցամաքային գործողությունն Իրանում Միացյալ Նահանգներին կսպառնա նույն հետևանքներով, ինչ Վիետնամի հակամարտությունը, որից ԱՄՆ-ն չկարողացավ արժանապատիվ ելք գտնել: Այս մասին, պատասխանելով ՌԻԱ Նովոստի-ի հարցին, ասել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը:
Նա, մասնավորապես, նշել է. «Նման ցամաքային գործողության մեջ մտնելն Ամերիկայի Միացյալ Նահանգներից այդքան հեռու սպառնում է մոտավորապես նույն հետևանքներով, ինչ տեղի ունեցավ Վիետնամում։ Երբ Վաշինգտոնը միջամտեց հազար մղոն հեռավորության վրա գտնվող օտար երկրում, տասը տարի շարունակ չկարողացավ արժանապատիվ ելք գտնել այդ հակամարտությունից»:
Մեդվեդևը հավելել է, որ Իրանում ԱՄՆ-ի ցամաքային գործողության իրականացման դեպքում ճակատագրական հետևանքներ կունենա տարածաշրջանի և հակամարտության բոլոր կողմերի համար։
Նշենք, որ ավելի ուշ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է. «Մենք կարող ենք հասնել մեր բոլոր նպատակներին առանց ցամաքային զորքերի. ԱՄՆ պետքարտուղարը՝ Իրանի մասին»:


