երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Իրանում ահաբեկչություն, բարձրաստիճան հոգևորականի սպանություն է կանխվել

Իրանում ահաբեկչություն, բարձրաստիճան հոգևորականի սպանություն է կանխվել

Իրանում ձերբակալվել է ահաբեկիչների խումբ, որը ծրագրում էր տարբեր ահաբեկչություններ իրականացնել Իրանի Մաշհադ քաղաքում։

Իրանի պետական հեռուստատեսության փոխանցմամբ՝ Հեղափոխության պահապանների հետախուզական կազմակերպության՝ Ռեզավի Խորասանիի հասարակայնության հետ կապերի բաժինը հայտարարել է «Ջեյշուլ Ադլի» խմբի հետ կապված ահաբեկչական խմբավորման ձերբակալության մասին։

Հայտարարության մեջ նշվում է, որ խնդրո առարկա խմբավորումը ծրագրում էր հարձակումներ կառավարական շենքերի վրա, բարձրաստիճան հոգևորականի սպանությունը և ահաբեկչական գործողություններ իրականացում Մաշհադում։

Հաղորդվում է, որ ձերբակալվածները ահաբեկչական խմբավորման անդամներ են, որոնք կապված են «Ջեյշուլ Ադլի»-ի հետ, որը համարվում է Իրանում ահաբեկչական կազմակերպություն:

Խմբավորման կողմից ստեղծված գաղտնարաններից առգրավվել է զգալի քանակությամբ զենք, զինամթերք և պայթուցիկ նյութեր։

Մյուս քաղաքներում խմբավորման հանցակիցներն ու աջակիցները հայտնաբերվել և օպերատիվ կերպով բերման են ենթարկվել: 

  • Կիսվել: