ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Իրանում 5,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Իրանում 5,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Իրանի հարավարեւմտյան Ֆարս շրջանում տեղի է ունեցել 5,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ, տեղեկացնում է ԻՌՆԱ-ն՝ հղում անելով Թեհրանի համալսարանի երկրաբանական ինստիտուտի Իրանական սեյսմոլոգիական կենտրոնին։

Ցնցումները գրանցվել են Թեհրանի ժամանակով 16։58՝ Շիրազ քաղաքից 51 կմ հեռավորությամբ։ Երկրաշարժի օջախը 7 կմ խորությամբ է։

Ավերածությունների եւ տուժածների մասին տեղեկատվություն առայժմ չկա։

  • Կիսվել: