շաբաթ, հունիս 6
6 / 6 / 2026
Իրանի ԶՈւ-ն հայտարարել է ԱՄՆ USS Abraham Lincoln ավիակրի ուղղությամբ հրթիռներ արձակելու մասին

Իրանի ԶՈւ-ն հայտարարել է ԱՄՆ USS Abraham Lincoln ավիակրի ուղղությամբ հրթիռներ արձակելու մասին

Իրանը թևավոր հրթիռներ է արձակել USS Abraham Lincoln ավիակիրի ուղղությամբ: Այս մասին ասված է ԻԻՀ ռազմական գերատեսչության հայտարարության մեջ, որը տարածել է պետական ​​հեռուստաընկերությունը:

Հայտարարությամբ Իրանը նախազգուշացրել է հետագա արձակումների մասին, եթե հարվածային խմբի նավերը մոտենան իրանական հասանելիությանը։

«Իրանական ռազմածովային ուժերի «Քադեր» թևավոր հրթիռները թիրախավորել են ԱՄՆ-ին պատկանող Abraham Lincoln ավիակիրը և ստիպել փոխել իր դիրքը»,-ասված է հայտարարության մեջ։

Նշվում է նաև, որ ռազմածովային ուժերի հրամանատար, ծովակալ Շահրամ Իրանին ասել է, թե ավիակիրների խմբի շարժումները «մշտապես վերահսկվում են, և հենց որ այս թշնամական նավատորմը հայտնվի մեր հրթիռային համակարգերի հասանելիության սահմաններում, այն կենթարկվի Իրանի ռազմածովային ուժերի հզոր հարվածների»։

Նշենք, որ ավելի վաղ Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը զգուշացրել էր Վաշինգտոնին՝ «չփորձարկել Իսլամական Հանրապետության վճռականությունը՝ պաշտպանելու իր տարածքը», այն բանից հետո, երբ հաղորդվեց, որ ԱՄՆ-ն ավելի շատ զորքեր է ուղարկում Մերձավոր Արևելք։

  • Կիսվել: