ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Իրանի ժողովուրդն օտարերկրյա պատվաստանյութերի փորձարկման միջոց չի դառնա. Ռոհանի

Իրանի ժողովուրդն օտարերկրյա պատվաստանյութերի փորձարկման միջոց չի դառնա. Ռոհանի

ԻԻՀ նախագահն ասել է.«Իրանի ժողովուրդն օտարերկրյա պատվաստանյութերի փորձարկման միջոց չի դառնա», գրում է parstoday.com-ը:

Այսօր Թեհրանում կայացած կորոնավիրուսի դեմ պայքարի ազգային շտաբի 51-րդ նիստում, Իրանի նախագահ Հասան Ռոհանին ասել է. «Օտարերկրյա ընկերությունները ցանկանում են Իրանին տրամադրել պատվաստանյութեր՝ ժողովրդի վրա փորձարկելու համար, բայց երկրի Առողջապահության, բուժման ու բժշկական կրթության նախարարությունը դա թույլ չի տվել»:

Թեհրանի բժշկագիտության համալսարանի կլինիկական փորձարկումների կենտրոնի տնօրեն Համեդ Հոսեյնին ասել է.«Վերահսկման կենտրոնի կողմից երրորդ փուլի կամավորներին թույլատրվել է ներարկել COVO-Iran Barakat պատվաստանյութը: Վաղը սեփական արտադրության պատվաստանյութը ներարկվելու է ևս 7 կամավորների»:

Իրանի առողջապահության, բուժման ու բժշկական կրթության նախարարության խոսնակն ասել է.«Անցած 24 ժամվա ընթացքում երկրում կորոնավիրուսից մահացել է 82 մարդ: Համավարակի բռնկումից ի վեր Իրանում կորոնավիրուսի հետևանքով մահվան դեպքերի թիվը հասել է 56 հազար 100-ի»:

Նշելով, որ Իրանում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հասել է մեկ միլիոն 280 հազար 438-ի, Առողջապահության նախարարության խոսնակ Սիմա Սադաթ Լարին հավելել է. «Բարեբախտաբար, մինչ այժմ կորոնավիրուսից ապաքինվել և հիվանդանոցներից դուրս է գրվել մեկ միլիոն 67 հազար 466 մարդ»:

 

  • Կիսվել: