ՄԱԳԱՏԷ-ի տնօրենը հայտնել է Իրանի միջուկային օբյեկտներից մեկում շինությունների վնասի մասին
Իրանի Սպահան քաղաքի միջուկային օբյեկտում չորս շինություն է վնասվել։ Այս մասին հայտնել է ՄԱԳԱՏԷ–ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին։
Նրա խոսքով՝ իրանական մյուս միջուկային օբյեկտներում, այդ թվում՝ Ֆորդոյում և Բուշերում, վնասվածքներ չկան։
Գրոսին հայտարարել է նաև, որ ռազմական էսկալացիան սպառնում է մարդկանց կյանքին և մեծացնում է ռադիացիոն արտանետման ռիսկը։
ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենը հայտարարել է նաև, որ ՄԱԳԱՏԷ–ն կշարունակի ստուգել Իրանի միջուկային օբյեկտները հենց որ անվտանգային իրավիճակը թույլ տա։
«ՄԱԳԱՏԷ-ն ներկա է և ներկա կլինի Իրանում։ Իրանում երաշխիքների շրջանակում ստուգումները կշարունակվեն, հենց որ անվտանգության պայմանները թույլ տան, ինչպես պահանջում են ՄԶՉՄՊ (Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագիր - խմբ.) երաշխիքների շրջանակում Իրանի պարտավորությունները», - հայտարարել է նա։
Գործակալության համաձայն՝ Գրոսին հավելել է, որ Նաթանզի իրանական միջուկային օբյեկտում ուրբաթ օրվանից ի վեր լրացուցիչ վնասվածքներ չեն գրանցվել։