կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Իրանի ռազմածովային ուժերի նավատորմը համալրվելու է «Մաքրան» նավով և «Զերեհ» հրթիռաձիգ նավով

Իրանի ռազմածովային ուժերի նավատորմը համալրվելու է «Մաքրան» նավով և «Զերեհ» հրթիռաձիգ նավով

Հունվարի 13-ին Իրանի ռազմածովային ուժերի նավատորմը համալրվելու է «Մաքրան» նավով և «Զերեհ» հրթիռաձիգ նավով, գրում է parstoday.com-ը:

Իրանի ծովուժի մի շարք լողացող ստորաբաժանումներ երեքշաբթի օրը տեղակայվել են Օմանի ծովի և Հյուսիսային Հնդկական օվկիանոսի ջրերում՝ ծովային զորավարժություններ անցկացնելու համար:

«Մաքրան» նավն Իրանի ամենամեծ ռազմական նավն է, որը կառուցվել ու վերազինվել է տեղական փորձագետների ջանքերով: Այս նավը պարտականություն ունի աջակցել Իրանի նավախմբերին՝ հեռավոր ջրերում, մասնավորապես Հյուսիսային Հնդկական օվկիանոսում, Բաբ Էլ-Մանդեբ նեղուցում և Կարմիր ծովում:

Բարձր արագությամբ ու մանևրունակությամբ օժտված «Զերեհ» հրթիռաձիգով Իրանի Իսլամական Հանրապետության բանակի ծովուժի հարավային նավատորմի համալրումը ապահովում է Իրանի Իսլամական Հանրապետության իշխանության ներքո գտնվող ջրերը պաշտպանելու հնարավորությունը:

Նշենք նաև, որ Իրանի ռազմածովային ուժերը հրթիռային վարժանքներ են սկսել Օմանի ծոցում: Զորավարժություններն անցկացվելու են բանակի մյուս ստորաբաժանումների աջակցությամբ և կտևեն երկու օր: 

  • Կիսվել: