երկուշաբթի, հունիս 16
16 / 6 / 2025
Իրանի նախագահը զգուշացնում է Իսրայելի դեմ հնարավոր ավելի ուժեղ հարվածների մասին

Իրանի նախագահը զգուշացնում է Իսրայելի դեմ հնարավոր ավելի ուժեղ հարվածների մասին

Իրանն ավելի ջախջախիչ պատասխան կտա, եթե Իսրայելը շարունակի հարձակվել Իսլամական Հանրապետության տարածքի վրա, հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը Իրաքի վարչապետ Մուհամմեդ ալ-Սուդանիի հետ հեռախոսազրույցի ժամանակ։

«Մենք չենք սկսել պատերազմը, բայց ուժով ենք պատասխանելու։ Եթե Իսրայելի ագրեսիան կրկնվի, նա կբախվի ավելի ցավոտ և ջախջախիչ պատասխանի։ Յուրաքանչյուր երկիր, որն իսկապես ցանկանում է խաղաղություն, անվտանգություն և կայունություն, պետք է հակազդի Իսրայելի ագրեսիային», – ասել է Իրանի նախագահը։

Նա նաև կոչ է արել Իրաքին ավելի լավ պաշտպանել իր օդային տարածքը, որպեսզի Իսրայելը չօգտագործի այն Իրանին հարվածելու համար։

  • Կիսվել: