չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Իրանի նախագահը հրաժարական չի տա

Իրանի նախագահը հրաժարական չի տա

Իրանի նախագահի աշխատակազմի ներկայացուցիչ Ալի Ռաբին հերքել է այն լուրերը, համաձայն որոնց՝ նախագահ Հասան Ռոհանին դիտարկում է նախագահի պաշտոնից հեռանալու հնարավորությունը, տեղեկացնում է Tasnim-ը։

Ռաբին հերքել է Ռոհանիի՝ հրաժարական տալու ծրագրերի մասին տեղեկատվությունը և հայտարարել, որ նման միտք երբեք չի արտահայտվել աշխատակազմում։ Նա հավելել է, որ առաջին փոխնախագահ Էսխակ Ջահանգիրին նույնպես դեմ է նման գաղափարին։

Ըստ նրա՝ Ռոհանիի ուղեւորությունը Տոկիո ոչ մի ընդհանուր բան չունի Իրանի հետ բանակցություններ վարելու ԱՄՆ-ի ձգտման հետ։ Նա նշել է նաեւ, որ «ճապոնացի ընկերները» երբեմն առաջարկություններ են առաջ քաշում, սակայն ընդգծել է, որ դրանց հետ կապված՝ Իրանը չունի ծրագրեր:

  • Կիսվել: