երկուշաբթի, հունիս 9
9 / 6 / 2025
Իրանի միջուկային ծրագրի երաշխիքների «չլուծված հարցերը» մնում են. Գրոսի

Իրանի միջուկային ծրագրի երաշխիքների «չլուծված հարցերը» մնում են. Գրոսի

Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին հայտարարել է, որ Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ ԱՄՆ-ի և Իրանի միջև հնարավոր համաձայնության համար երաշխիքների առումով «չլուծված հարցեր» կան։ Այս մասին Գրոսին գրել է X սոցիալական հարթակում։

«Վերջին ամիսներին ես ինտենսիվորեն աշխատել եմ Իրանի և ԱՄՆ-ի հետ՝ նրանց բանակցություններին աջակցելու համար…. ԱԷՄԳ-ն անփոխարինելի դեր է խաղում ցանկացած նոր համաձայնագրի ստուգման գործում։ Մենք շարունակում ենք համագործակցել, բայց երաշխիքների չլուծված հարցերը մնում են։ Իրանը պետք է անհապաղ տրամադրի տեխնիկապես հավաստի պատասխաններ՝ չհայտարարագրված միջուկային նյութերի և գործունեության վերաբերյալ պարզաբանումների համար», - գրել է Գրոսին X-ում։ 

Հունիսի 8-ին Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպության ներկայացուցիչ Բեհրուզ Քամալվանդին հայտարարել է, որ Թեհրանը կարող է վերանայել հարաբերություններն ԱԷՄԳ-ի հետ, եթե կազմակերպության Կառավարիչների խորհուրդը բացասական բանաձև ընդունի Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ։

 

  • Կիսվել: