կիրակի, հունիս 2
2 / 6 / 2024
Իրանի հետ ՌԴ-ի հարաբերությունները ռազմավարական են և անքակտելի. Մազանդարանի և Ռուսաստանի B2B բիզնես խմբի ղեկավար

Իրանի հետ ՌԴ-ի հարաբերությունները ռազմավարական են և անքակտելի. Մազանդարանի և Ռուսաստանի B2B բիզնես խմբի ղեկավար

Մազանդարան-Ռուսաստան B2B բիզնես խմբի ղեկավարն Իրանի հետ այս երկրի առևտրային, քաղաքական և տնտեսական հարաբերությունները որակել է ռազմավարական և անքակտելի, գրում է parstoday.com-ը:

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, Մազանդարանի և Ռուսաստանի B2B բիզնես խմբի ղեկավար Տատյանա Բալաբանովան Ամոլում կայացած Մազանդարանի և Ռուսաստանի միջև առևտրատնտեսական համագործակցության հանդիպման ժամանակ ասել է, որ այս հանդիպմանը ներկա են Ռուսաստանի մոտ 40 գիտելիքահենք ընկերություններ՝ տեխնոլոգիական ոլորտներում տնտեսական ու արտադրական կարևոր նախագծեր իրականացնելու համար:

Բալաբանովան նշել է,-«B2B բիզնես պատվիրակությունն պատրաստ է Մոսկվայում և Ռուսաստանի այլ քաղաքներում կազմակերպել Մազանդարանի ձեռքբերումների ցուցահանդեսներ»։

Մազանդարան-Ռուսաստան B2B բիզնես խմբի ղեկավարն ընդգծել է, որ անհրաժեշտ նախապատրաստություն կա ռուսական գիտելիքահենք ընկերությունների և Մազանդարանի տնտեսական ձեռնարկությունների միջև երկկողմ կարևոր պայմանագրերի կնքման համար։

Իրանը և Ռուսաստանը կիսում են ռազմավարական շահերը երկկողմ ոլորտներում, հատկապես՝ տնտեսական, ռազմական և անվտանգության հարաբերություններում, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային հարցերում, ինչպիսիք են ամերիկյան միակողմանիության դեմ պայքարը, և այս բոլորը վերջին տարիներին եղել են երկու կողմերի սերտ համագործակցության հիմնական գործոնները:

  • Կիսվել: