Իրանի հետ պատերազմի պատճառով Շվեյցարիան դադարեցնում է սպառազինությունների արտահանումը ԱՄՆ
Իրանի շուրջ հակամարտության պատճառով Շվեյցարիան դադարեցրել է զենքի արտահանումն ԱՄՆ: Այս մասին հայտնել են երկրի իշխանությունները։
Կառավարության կայքում հրապարակված հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասված է. «Մարտի 20-ին Դաշնային խորհուրդը (կառավարությունը) ուսումնասիրել է չեզոքության սկզբունքի կիրառման հետևանքներն իրանական հակամարտության մեջ ներգրավված պետություններ արտահանումների վրա։ Հակամարտության ամբողջ ընթացքում չի թույլատրվում ռազմական տեխնիկայի արտահանումն Իրանի հետ միջազգային զինված հակամարտության մեջ ներգրավված երկրներ»:
Նշվում է նաև, որ «ըստ չեզոքության սկզբունքի՝ ներկայումս ռազմական տեխնիկայի արտահանումն ԱՄՆ չի կարող թույլատրվել»։


