երեքշաբթի, ապրիլ 22
22 / 4 / 2025
Իրանի հետ միջուկային գործարքը հնարավոր չէ առանց ԱՄՆ-ի մասնակցության. ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն

Իրանի հետ միջուկային գործարքը հնարավոր չէ առանց ԱՄՆ-ի մասնակցության. ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն

Իրանի հետ միջուկային գործարքը հնարավոր չէ առանց ԱՄՆ-ի մասնակցության, որը կենտրոնական դեր է խաղում բանակցային գործընթացում: Այս մասին հայտնել է ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն:

Նշվում է, որ Գրոսին հավելել է, որ Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունները, ամենայն հավանականությամբ, ընթանում են միջնորդների միջոցով։ Միաժամանակ նա նշել է ՄԱԳԱՏԷ-ի անբաժանելի դերը, քանի որ իրանական միջուկային օբյեկտներում ներկա են միայն նրա տեսուչները։

Գրոսիի խոսքով՝ ՄԱԳԱՏԷ-ն մասամբ կորցրել է Իրանի միջուկային ծրագրի մոնիթորինգի հնարավորությունը, և ինքը մտադիր է շուտով այդ հարցը քննարկել Թեհրանի ներկայացուցիչների հետ։

  • Կիսվել: